ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Մարդիկ ուզում են հանգստանալ

    Մարդիկ ուզում են հանգստանալ

    02.10.2016| 10:43
    Դարեմի համալսարանի մամլո ասուլիսում, որի ղեկավարությամբ անցկացվել է Rest Test հարցումը 18 հազար մարդու մասնակցությամբ, հայտարարվել է, որ մարդկանց չի բավարարում հանգիստը: Պատասխանողների երկու երրորդից ավելին (68%) ասել է, որ իրենց բացարձակ չի բավականացնում հանգիստը:
  • Brexit-ը կսկսվի 2017-ի սեպտեմբերից ոչ ուշ

    Brexit-ը կսկսվի 2017-ի սեպտեմբերից ոչ ուշ

    02.10.2016| 10:41
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Sunday Times-ին հարցազրույցում հայտարարել է, որ Brexit-ի գործընթացը, ըստ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի, պետք է սկսվի Գերմանիայի հերթական խորհրդարանական ընտրություններից ոչ ուշ, որոնք պետք է կայանան 2017-ի սեպտեմբերին:
  • Անառողջ ապրելակերպի օգուտները

    Անառողջ ապրելակերպի օգուտները

    02.10.2016| 10:40
    Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները համարում են, որ կա մարդկանց այնպիսի խումբ, որ հավատարիմ է ճիշտ սնվելուն, զբաղվում է սպորտով, չի տառապում ինչ-որ լուրջ հիվանդությամբ, սակայն միևնույնն է, մյուսներից ավելի արագ է ծերանում:
  • Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

    Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

    02.10.2016| 10:37
    Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 6 մարզերի՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի, 377 համայնքներում: 36 համայնքներում միայն համայնքի ղեկավարի ընտրություններ են, 82 համայնքում` միայն ավագանու անդամի, 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
  • Էրդողանը ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրայում անվանել է երկերեսանի

    Էրդողանը ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրայում անվանել է երկերեսանի

    02.10.2016| 10:30
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում անվանել է երկերեսանի:
  • Լավրովը և Քերին քննարկել են Հալեպի շուրջ իրադրության կարգավորման հնարավորությունը

    Լավրովը և Քերին քննարկել են Հալեպի շուրջ իրադրության կարգավորման հնարավորությունը

    02.10.2016| 10:29
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
  • Մեծ Բրիտանիան թույլ չի տա Շոտլանդիային վետո դնել Brexit-ի վրա

    Մեծ Բրիտանիան թույլ չի տա Շոտլանդիային վետո դնել Brexit-ի վրա

    02.10.2016| 10:28
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հաշվի կառնի Շոտլանդիայի կարծիքը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով, սակայն նրան թույլ չի տա վետո դնել բանակցությունների վրա:
  • Քերին չի բացառել Ասադի մասնակցությունը Սիրիայի նախագահի ընտրություններին

    Քերին չի բացառել Ասադի մասնակցությունը Սիրիայի նախագահի ընտրություններին

    02.10.2016| 10:27
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում Սիրիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը չի բացառել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը երկրում հաջորդ նախագահի ընտրություններին՝ հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով հանդիպման ձայնագրությանը:
  • Պետդեպը բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ը հարվածներ չի հասցրել «Ջեբհաթ ան Նուսրային»

    Պետդեպը բացատրել է, թե ինչու ԱՄՆ-ը հարվածներ չի հասցրել «Ջեբհաթ ան Նուսրային»

    02.10.2016| 10:26
    ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ընդունել է, որ ԱՄՆ-ը վերջին կես տարում չի հարվածել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը։ Թոները վերապահում է արել, որ վստահ չէ իր տեղեկության հավաստիության մեջ։ Նա բացատրել է, որ դա պայմանավորված է խաղաղ բնակիչների նկատմամբ հոգատարությամբ, քանի որ զինյալները նրանց շատ մոտ են գտնվում։
  • ՌԴ-ն գլխավորել է ՄԱԿ-ի ԱԽ-ն

    ՌԴ-ն գլխավորել է ՄԱԿ-ի ԱԽ-ն

    02.10.2016| 10:20
    Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանը դառնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահող: Առաջին ԱԽ նիստը կայանալու է հոկտեմբերի 3-ին, երբ կարգավորված կլինի առաջիկա մեկ ամսվա աշխատանքային ծրագիրը, ծրագրված է մոտ 20 նիստ: